Apple-ը սկսել է iPhone-ի նոր մոդելի արտադրությունը![]() 16 հուլիսի 2012 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Apple-ի չինացի կապալառուները սկսել են iPhone սմարթֆոնի նոր մոդելի արտադրությունը, որը զգալիորեն կտարբերվի սարքի երկու վերջին սերնդից, հայտնել է AppleInsider կայքը՝ ճապոնական Macotakara բլոգի վրա հղումով: Ակնկալվում է, որ նոր սերնդի iPhone-ը շուկայում կհյատնվի ընթացիկ տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին: Ըստ ոչ պաշտոնական տեղեկատության, Apple-ի այդ մոդելում կիրառվում է ավելի մեծ դիսփլեյ: Բացի այդ, սարքի ետին փականը մետաղից կլինի՝ վերջին երկու մոդելներում այն ապակուց է: Ըստ Macotakara-ի, նոր iPhone-ի կափարիչն այնուամենայնիվ ապակյա տարրեր կունենա: 2007թ. iPhone առաջին սերնդի թողարկումից ի վեր Apple-ը վաճառել է արդեն շուրջ 218 մլն սարք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |