Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում 935 միավորով շարունակում է զբաղեցնել 41-րդ տեղը![]() 16 հուլիսի 2012 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ին Թենիսի միջազգային ասոցիացիան՝ ATP հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 935 միավորով շարունակում է զբաղեցնել 41-րդ տեղը: Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը, ինչպես նախկինում 11075 միավորով գլխավորում է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը: Նովակ Ջոկովիչը (Սերբիա) 11 000 միավորով երկրորդ տեղում է, իսկ ուժեղագույն թենիսիստների եռյակը եզրափակում է իսպանացի Ռաֆայել Նադալը, որն ունի 9805 միավոր: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |