ՌԴ-ն թույլ չի տա, որ ՄԱԿ ԱԽ-ում ընդունվի Սիրիայի գծով բանաձև, որը հիմնված չէ Ժնևի պայմանավորվածությունների վրա![]() 16 հուլիսի 2012 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը թույլ չի տա, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդն այնպիսի բանաձև ընդունի Սիրիայի վերաբերյալ, որը հիմնված չէ Ժնևի պայմանավորվածությունների վրա: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք կես օր ու գիշեր անցկացրեցինք Ժնևում, պայմանավորվածության հասնելու համար կոնկրետ ձևակերպման վերաբերյալ, և հիմա չենք կարող վերադառնալ նախկին գաղափարին»,-ասել է Լավրովը Ըստ Լավրովի, Ժնևում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը փոխզիջումային է և այն արտացոլված է բանաձևի ռուսական նախագծում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |