ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության «Ռուսաստանյան երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Գենադի Ֆադեեւին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որն աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում երկաթուղային հաղորդակցության ոլորտում համագործակցության խնդիրների քննարկման նպատակով: Հանդիպման ընթացքում Ա.Մարգարյանը եւ Գ.Ֆադեեւն ընդգծել են, որ ե՛ւ «Ռուսաստանյան երկաթուղիներ», ե՛ւ «Հայկական երկաթուղի» ընկերությունները ներկայումս ունեն զգալի հնարավորություններ, որոնք չեն օգտագործվում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ երկաթուղային հաղորդակցության բացակայության պատճառով: Ընդգծելով տարածաշրջանում առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման, տարածաշրջանի պետությունների միջեւ տնտեսական համագործակցության զարգացման միջոցով կայունության եւ խաղաղության հաստատման կարեւորությունը, կողմերն առանձնահատուկ դեր են վերապահել տրանսպորտային հաղորդակցության ուղիների վերաբացմանը: Ինչպես նշել է Գ.Ֆադեեւը, ներկա աշխատանքային այցի ընթացքում կողմերը նախատեսում են ստորագրել համատեղ Հայտարարություն` բեռնափոխադրումների ոլորտում ռուս-հայկական ընկերություն ստեղծելու մտադրությունների վերաբերյալ: Նշենք, նաեւ, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խումբ` ընկերության կազմակերպչական, ֆինանսական, տնտեսական եւ տեխնիկական հայեցակետերի մշակման նպատակով: Ավելի ուշ ստորագրության կնախատեսվի Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության կազմակերպման ոլորտում համագործակցության մասին փաստաթուղթ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---