ԱՄՆ-ում վախճանվել է օսկարակիր դերասանուհի Սելեստա Հոլմը![]() 16 հուլիսի 2012 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի դերասանուհի Սելեստա Հոլմը, որը «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր է, 95 տարեկան հասակում վախճանվել է Նյու Յորքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ BBC-ի վրա հղումով: Դերասանուհին տառապում էր մաշկի քաղցկեղով, հիվանդ էր նաև նրա սիրտը, նա բողոքում էր արյան բարձր ճնշումից: Ամսվա սկզբին նրան հիվանդանոց տեղափոխեցին «ջրազրկում» ախտորոշմամբ, սակայն դուրս գրեցին հուլիսի 13-ին: Երկու օրից նա վախճանվեց իր տանը: Դերասանուհու ուղին Հոլմսը սկսել է 1939թ., մի շարք դերեր է կատարել թատրոնում: Կինոյում սկսել է նկարահանվել 1946թ., երբ նա պայմանագիր կնքեց 20th Century Fox կինոստուդիայի հետ: Մեկ տարի անց, նա կատարեց «Ջենթլմենական համաձայնություն» ֆիլմի հերոսուհիներից մեկի դերը, որի համար էլ արժանացավ «Օսկարի» և «Ոսկե գլոբուսի» «Երկրորդ պլանի կանացի լավագույն դերակատարում» անվանակարգում: Հոլմը հինգ ամուսին է ունեցել և երկու որդի: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |