Կյանքից հեռացել է Deep Purple խմբի հիմնադիր Ջոն Լորդը![]() 17 հուլիսի 2012 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Ժամանակակից մեծագույն ռոք երաժիշտներից մեկը, լեգենդար Deep Purple խմբի նախկին ստեղնահար Ջոն Լորդը հեռացավ կյանքից երկուշաբթի օրը: Նա վախճանվեց Լոնդոնում 71 տարեկան հասակում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից երկար բուժվելուց հետո: Լորդը ծանր ռոքի ակունքներում էր կանգնած և նրա ազդեցությունն այդ ժանրի կայացման վրա դժվար է գերագնահատել: Հենց սկզբից նա աչքի էր ընկնում «չափազանց լուրջ» մոտեցմամբ, անընդհատ անդրադառնալով Բախի, Բեթհովենի ու Չայկովսկու ստեղծագործություններին: Առանց նրա մասնակցության հնարավոր չէ պատկերացնել խմբի այնպիսի ալբոմներ, ինչպիսիք են «Deep Purple In Rock», «Fireball», «Machine Head» и «Burn» ալբոմները, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |