Հայաստանի համար առաջնային է Ասոցացման համաձայնագրի օրակարգի ձևավորման հարցը

Հայաստանի համար առաջնային է Ասոցացման համաձայնագրի օրակարգի ձևավորման հարցը

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի Հայաստան-ԵՄ միջգերատեսչական հանձնաժողովի նիստում այսօր ամփոփվեցին կիսամյակային աշխատանքերն ու ՀՀ-ԵՄ առաջիկա ծրագրերը:

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, ամփոփելով կիսամյակային տվյալները, նշեց, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններում լուրջ հաղոջություններ են գրանցվել. «Այժմ Հայաստանի համար առաջնային է Ասոցացման համաձայնագրի օրակարգի ձևավորման հարցը, որը գտնվում է քննարկման փուլում»:

Մնացականյանը նշեց, որ Հայաստանը ԵՄ-ից այս տարի կստանա 15 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն. «Հայաստանն իր ուրույն տեղն է զբաղեցրել Արևելյան գործընկերության երկրների մեջ և դա իր արտահայտումն է ստանում նաև ֆինանսական օգնության մեջ»:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---