Իրանն ու Հայաստանը ստորագրել են «Բարեկամության և խաղաղության այգու» ստեղծման մասին պայմանագիր17 հուլիսի 2012 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Այսօր` հուլիսի 17-ին ՀՀ բնապահպանության նախարարության «Բնության պետական թանգարանում» ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, բնապահպանական կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհը ստորագրեցին Հայ-իրանական փորձագիտական խմբի կողմից կազմված արձանագրություն: Արձանագրության առանցքային կետերն են անդրսահմանային տարածքում «Բարեկամության և խաղաղության այգու» ստեղծման հարցերը, Արաքս գետի ջրի համատեղ մոնիտորինգի իրականացման հարցերը, և գիտատեխնիկական, տեղեկատվական ուսումնական բնագավառներում փոխադարձ աջակցության ցուցաբերումը: Մոհամմադիզադեհի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Հայաստանում է հուլիսի 16-18-ը: Նա հույս հայտնեց, որ ստեղծվելիք Խաղաղության այգին կգրանցվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Այն ընդգրկելու է 30.000 հա տարածք, որտեղ կան աշխարհի բուսատեսակների շուրջ 10 տոկոսը` 2500 տեսակ, 230 կենդանատեսակ: Մինչ այդ արդեն վերցվել է հողի 440 նմուշ և ուսումնասիրվել 10.000 տվյալ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |