Ձերբակալվել է 76-ամյա կնոջը խեղդամահ արած տղամարդը![]() 17 հուլիսի 2012 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Որպես անհայտ հուլիսի 2-ից կորած որոնվող 76-ամյա Գոհարիկ Գասպարյանին սպանելու կասկածանքով հուլիսի 16-ին ոստիկանության ծառայողները Երևանի Գայի պողոտայի և Ն. Ստեփանյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 51-ամյա Սամվել Գասպարյանին: Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը, պարզվել է, որ նա հուլիսի 2-ին, ժամը 12.00-ի սահմաններում, իր վարձակալած բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ խեղդամահ է արել Գոհարիկ Գասպարյանին, ապա դիակը տեղավորելով մետաղյա տակառում՝ հերմետիկ փակել է այն և տեղափոխել իր կողմից նախապես վարձակալած «Նոր Խարբերդ» այգեգործական ընկերության 24-րդ փողոցում գտնվող տուն: Սամվել Գասպարյանի մատնացույց արած տան նկուղային հատվածից հայտնաբերվել է մետաղյա տակառը՝ Գոհարիկ Գասպարյանի դիակով: Սամվել Գասպարյանը ձերբակալված է, կատարվում է նախաքննություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |