Արտակ Զաքարյան. Հայաստանի և Չինաստանի միջև միջխորհրդարանական շփումերն այնքան էլ ակտիվ չեն![]() 17 հուլիսի 2012 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հուլիսի 17-ին հանդիպեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին: Հայ-չինական հարաբերությունները, դեսպանի գնահատմամբ, անկախացումից ի վեր և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 20-ամյակի շեմին հասել են բարձր մակարդակի, և դրան նպաստել են երկու պետությունների ղեկավարների ակտիվ շփումներն ու նրանց նախանշած համագործակցության ճիշտ ուղղություններն ու ոլորտները: Արտակ Զաքարյանը, շնորհակալություն հայտնելով Չինաստանի պետական հաստատությունների կողմից ՀՀ-ին ցուցաբերվող տարաբնույթ աջակցության համար, կարևորեց Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը` ընդգծելով քաղաքական, տնտեսական, գիտակրթական, միջտարածաշրջանային և այլ ոլորտներում համագործակցության մեծ ներուժը: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ, սակայն, շփումերը հատկապես միջխորհրդարանական մակարդակում այնքան էլ ակտիվ չեն, համագործակցության ներուժն օգտագործված չէ ամբողջությամբ: Զրուցակիցներն անդրադարձան նաև միջկուսակցական գործակցությանն ու դրա ընձեռած հնարավորություններին: Դեսպանի խոսքով` խորհրդարանական վերջին ընտրությունները վկայում են, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վստահություն է վայելում և երկիրը կառավարելու ճիշտ ուղիներ է ընտրել: Հանդիպման ընթացքում խոսվեց նաև երկու երկրների համար կարևոր նշանակություն ունեցող հարցերում փոխադարձ աջակցության ու միջազգային կառույցներում համագործակցության մասին: Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը` ՉԺՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց Հայաստանին` խնդիրը միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով հանգուցալուծելու դիրքորոշման, տարածաշրջանում խաղաղություն և կայունություն պահպանելու ջանքերի համար: Նրա խոսքով` առանց կայունության հնարավոր չէ զարգացնել տնտեսությունը, հասնել վերջնական խաղաղության ու նոր ծրագրեր իրականացնել: Արտակ Զաքարյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց դեսպանին ԼՂ հարցում Չինաստանի որդեգրած հավասարակշիռ և կառուցողական դիրքորոշման համար, որը պարբերաբար արտահայտվում է մասնավորապես ՄԱԿ-ում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |