ԿԳ նախարարը ընդունել է բուհ չընդունված մի շարք դիմորդների ծնողների![]() 17 հուլիսի 2012 - 17:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքում դրական միավորներ ստացած, բայց բուհ չընդունված մի շարք դիմորդների ծնողների: Ինչպես հաղորդում է ԿԳՆ լրատվական ծառայությունը, վերջիններս նախարարի մոտ ընդունելություն էին խնդրել` առաջարկով` բուհերում ավելացնել լրացուցիչ տեղեր` առավել մեծ թվով դիմորդների հնարավորություն ընձեռելու վճարովի հիմունքներով ընդունվել բուհեր: Լսելով ծնողների բողոքներն ու առաջարկները` նախարարը նշել է, որ հասկանում է ծնողների անհանգստությունը, որը, սակայն, ըստ Արմեն Աշոտյանի անհարկի է, քանի որ այս տարի առաջին անգամ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդներին հնարավորություն է տրվել մինչև հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել թափուր տեղերի մրցույթին` թափուր տեղեր ունեցող բուհում լրացնելով նոր դիմում-հայտ: Լրացուցիչ փուլի մասնագիտությունների ցանկում, համաձայն նախարարի նշած տեղեկատվության, պետական և ոչ պետական բուհերում առկա են համապատասխանաբար ավելի քան 4300 և 3700 թափուր տեղեր: Ծնողների մյուս անհանգստությունը կապված էր, ըստ վերջիններիս կարծիքի, այս տարի որոշ բուհերում բարձր անցողիկ բալերի առկայությամբ: Ի պատասխան` Արմեն Աշոտյանը պարզաբանել է, որ այս տարի որոշ մասնագիտությունների գծով անցողիկ բալն իսկապես բարձր է, համեմատած նախորդ տարիների հետ, որը, սակայն, ըստ նախարարի, կարելի է բացատրել նաև «Հայոց լեզու և գրականություն» առարկայից ստացված բարձր գնահատականների արդյունքով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |