ՀՀ նախագահն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահին![]() 17 հուլիսի 2012 - 21:56 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, բնապահպանական կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհին,հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխվստահության մթնոլորտում, և այսօր երկկողմ հարաբերությունների օրակարգում գտնվող խոշոր նախագծերի իրականացումը ժամանակի հրամայականն է, որը բխում է երկու պետությունների փոխադարձ շահերից: Հանդիպմանը կարևորվել է փոխգործակցությունը ԻԻՀ բնապահպանական կազմակերպության և Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջև՝ նկատի առնելով բնապահպանական խնդիրների բացահայտման, ուսումնասիրման և լուծման ուղղությամբ համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Բնապահպանական խնդիրների լուծումը, կողմերի համոզմամբ, կարևոր է տարածաշրջանի բոլոր երկրների համար, որոնք պարտավոր են նաև սահմանամերձ հատվածներում արդյունավետ օգտագործել ջրային ռեսուրսները, պայքարել ջրի և շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ, հետևել բնապահպանական կանոններին: ՀՀ նախագահը և ԻԻՀ փոխնախագահը խոսել են Արաքս գետի ջրի օգտագործման և համատեղ մոնիտորինգի իրականացման, Հայաստանի և Իրանի սահմանամերձ տարածքում «Խաղաղության այգի» համատեղ պահպանվող տարածքի ստեղծման գաղափարի իրականացման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |