Դոլարն էժանացել է համաշխարհային այլ արտարժույթների համեմատ Բեռնանկեի հայտարարությունից հետո

Դոլարն էժանացել է համաշխարհային այլ արտարժույթների համեմատ Բեռնանկեի հայտարարությունից հետո

PanARMENIAN.Net - Դոլարի փոխարժեքն աննշան նվազել է նախօրեին համաշխարհային այլ արտարժույթների համեմատ ԱՄՆ Դաշնային պահուստային ծառայության ղեկավար Բեն Բեռնանկեի հայտարարություններից հետո: Բեռնանկեն ասել էր, որ տնտեսական վիճակագրական տվյալները շարունակում են հիասթափեցնել, ուստի կանոնակարգողը պատրաստ է սատարել ազգային տնտեսությանը:

Սակարկությունների մասնակիցները ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ արդյունաբերական արտադրությունն ԱՄՆ-ում նախորդ ամիս աճել է 0,4 տոկոսով, ինչն ավելի լավ է, քան նախատեսում էին վերլուծաբանները, նրանք ակնկալում էին 0,3 տոկոս աճ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---