ՍՏԵՂԾՎԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ 6 նոյեմբերի 2004 - 00:16 AMT PanARMENIAN.Net - «Գլոբալ Ատոմ Սերվիս» ընկերությունը ստեղծել է Երեւանի առաջին էլեկտրոնային քարտեզը: «Այս համակարգն առաջին անգամ ենք ներկայացնում: Կարծում ենք, որ սպառողների համար շատ օգտակար կլինի»,- ասում է «Գլոբալ Ատոմ Սերվիս» ընկերության տնօրեն Սերգեյ Սիմոնյան: Երեւանի էլկտրոնային քարտեզի որոնողական համակարգը հասցեի կամ շենքի համարի միջոցով էկրանի վրա ցույց է տալիս փնտրվող վայրը, այնուհետեւ քարտեզը փոքրանում է եւ օգտագործողը կարողանում է հստակ պատկերացնել, թե որտեղ է գնտվում տվյալ շենքը կամ փողոցը: Բացի գտնվելու վայրից համակարգը տրամադրում է նաեւ նշված հաստատության մասին ցանկացած տեղեկատվություն: Ծրագրում ներգրավված են Երեւանի բոլոր փողոցները, շենքերը, կրթական հաստատությունները, կազմակերպությունները եւ նույնիսկ երթուղիները: Այս համակարգի վրա ընկերությունն աշխատել է 1 տարի: Առայժմ Երեւանի էլեկտրոնային քարտեզից կարելի օգտվել միայն սկավառակի միջոցով: Սակայն ընկերությունը նախատեսում է համակարգը տեղադրել նաեւ Ինտերնետում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |