Բաքուն սպառնում է Արցախում ընտրություններին մասնակցող բոլոր 80 միջազգային դիտորդներին ընդգրկել «սև ցուցակում»![]() 18 հուլիսի 2012 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն որոշել է իր հայտնի «սև ցուցակում» ընդգրկել Արցախում նախագահական ընտրությունների ընթացքին հետևող բոլոր միջազգային դիտորդներին: Ընդհանուր առմամբ ԼՂՀ նախագահական ընտրություններում գրանցվել է 100 դիտորդ, որից 80-ը՝ միջազգային, Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իսրայելից, ԱՊՀ չճանաչված պետություններից: Այսպիսով մի թափով Ադրբեջանի ԱԳՆ-ն շուրջ 80 հոգով կհամալրի իր «սև ցուցակը»: Այս տեմպերով շուտով Արցախն այցելածների «սև ցուցակում» կհայտնվի Երկիր մոլորակի մեծ մասը: Ադրբեջանի ԱԳՆ-ն հուսախաբ չարեց ակնկալիքները՝ իրեն «իրավունք վերապահելով» քննադատելու ընտրական գործընթացները մեկ այլ պետությունում, անվանելով «սադրանքի փորձ ու հակասող որակելով հակամարտության կարգավորմանն ուղղված Ադրբեջանի ու միջազգային հանրության ջանքերին»: Բաքվում կարծես մոռացել են, որ տասնամյակներ շարունակ կանոնավոր կերպով ձախողում են բանակցային գործընթացը, նույնիսկ չթաքցնելով, որ չեն ցանկանում, որ հակամարտությունը խաղաղ լուծում ստանա: Նախագահական ընտրություններն Արցախում կանցնեն հուլիսի 19-ին: Արցախի նախագահի պաշտոնին հավակնում են գործող նախագահ Բակո Սահակյանը, Արցախի ԱԺ պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար Վիտալի Բալասանյանը և Հայաստանի ագրարային համալսարանի Ստեփանակերտի բաժանմունքի պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |