Այս տարի լրանում է Լոս Անջելեսի «Հայաստան» պարախմբի հիմնադրման 15-ամյակը![]() 18 հուլիսի 2012 - 14:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է Լոս Անջելեսի «Հայաստան» պարախմբի գեղարվեստական ղեկավար Արման Վարդանյանին և նրա կնոջը` պարախմբի գլխավոր պարուսույց Նաիրա Վարդանյանին: «Հայաստան» պարախումբը մասնակցել է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Պարարվեստի օրերին»: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել են սփյուքի նախարարության լրատվական ծառայությունից, նախարարը կարևորել է հյուրերի հայապահպան գործունեությունը Սփյուռքում և մասնակցությունը Հայրենիքում տեղի ունեցող միջոցառումներին: Ա.Վարդանյանը նշել է, որ իրենք երեխաներին բացի պարից սովորեցնում են նաև հայոց լեզու և պարախմբի բոլոր մասնակիցները խոսում են հայերեն: Նա տեղեկացրեց նաև, որ այս տարի դեկտեմբերին լրանալու է իրենց պարախմբի հիմնադրման 15 ամյակը, իսկ հաջորդ տարի Լոս Անջելեսում պատրաստվում են տեղի հայկական պարախմբերի հետ համատեղ կազմակերպել Երևանի վերաբերյալ պարային բեմադրություն: Հուլիսի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած «Հայաստան» պարախմբի համերգին նախարար Հ.Հակոբյանը Ա.Վարդանյանին պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով` ազգանվեր գործունեության, հայ պարարվեստին անմնացորդ նվիրումի, հայկական մշակութային արժեքների պահպանման ու տարածման գործում ունեցած ներդրման համար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |