Հայկ Սանոսյան. Ջավախքում վերջին տարիների փոփոխություններն ավելի շատ դրական են![]() 18 հուլիսի 2012 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Ջավախքում վերջին տարիներին ավելի շատ դրական փոփոխություններ են տեղի ունեցել, քան բացասական, գտնում է ԱԺ նախկին պատգամավոր, ծնունդով ջավախքցի Հայկ Սանոսյանը: Նրա խոսքով, ամենամեծ դրական փոփոխություններից մեկը Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին կարգավիճակի շնորհումն է, որով թեմն ունի բազմաթիվ իրավասություններ: Նա գտնում է, որ ջավախահայության շրջանում արտագաղթ կա, սակայն նաև քայլեր են արվում այն կանխելու համար: Օրինակ` ըստ Սանոսյանի, վերջին տարիներին 700-800 աշխատատեղ է ստեղծվել, կարի ֆաբրիկա, գարեջրի գործարան է հիմնվել, գազաֆիկացման աշխատանքներ են կատարվում: Ինչ վերաբերվում է ջավախահայերի քաղաքական դիրքորոշմանը, ապա բանախոսը նշեց, որ նրանք, հիմնականում, սատարում են ներկա իշխանությանը: Ինչ վերաբերվում է Վահագն Չախալյանի ձերբակալությանը, Սանոսյանը նշեց, որ չեն թույլատրում նրան այցի գնալ՝ պատճառաբանելով, որ իրավաբաններ են աշխատում այս գործով: Կարևորագույն հարցը, որ պետք է լուծվի Ջավախքում, նախկին պատգամավորը համարում է հայերենին պետական կարգավիճակ տալու հարցն է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |