Բնապահպանության տեսչությունը ուսումնասիրում է «Թռչկան» նախաձեռնության ահազանգը Հերհերի չորացման մասին![]() 18 հուլիսի 2012 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Բնապահպանության նախարար Արամ Հարույթունյանը, ի պատասխան «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության նամակի, որում բանպահպանները ահազանգում էին Արփա գետի վտակ Հերհերի չորացման մասին, արդեն հանձնարարականներ է տվել բնապահպանության պետական տեսչությանը ուսումնասիրելու թռչականցիների բարձրացրած խնդիրները: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Հասմիկ Մկրտչյանը: Մկրտչյանը նշեց, որ այժմ դիմումը ուսումնասիրման փուլում է, արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ: Երեկ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը նամակ էր հղել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, որտեղ բնապահպաններն ահազանգում են Արփա գետի վտակ Հերհերի չորացման վտանգի մասին: Նամակում նշվում էր, որ վտանգի տակ է Արփա գետի աջակողմյան Հերհեր վտակը, որի վրա կառուցված են երկու փոքր ՀԷԿ-եր: Բնապահպանները նշում էին, որ գետի հունը և ջրվեժներից մեկը ամբողջովին չորացել են, իսկ երկրորդ` Հերհեր ջրվեժից, որը նաև ՀՀ բնության հուշարձանների ցանկում է, շատ փոքր քանակությամբ ջուր է թափվում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |