Արշակ Պետրոսյանը ճանաչվել է աշխարհի 2011 թվականի լավագույն մարզիչ![]() 18 հուլիսի 2012 - 16:11 AMT PanARMENIAN.Net - ՖԻԴԵ-ի մարզչական խորհուրդը Արշակ Պետրոսյանին ճանաչել է աշխարհի 2011 թվականի լավագույն մարզիչ և նրան շնորհել է Միխայիլ Բոտվիննիկի անվան մեդալ: Հիշեցնենք, որ անցյալ տարի Արշակ Պետրոսյանի գլխավորած Հայաստանի շախմատի հավաքականը Չինաստանի Նինբո քաղաքում նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Պետրոսյանը երկրորդ անգամ է ճանաչվում աշխարհի լավագույն մարզիչ: Մինչ այս նրան Միխայիլ Բոտվիննիկի անվան մեդալ շնորհվել էր 2008 թվականին, երբ Հայաստանի հավաքականը դարձել էր համաշխարհային Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |