Համաշխարհային բանկը կօժանդակի Հայաստանին` խթանելու արտահանման աճը![]() 18 հուլիսի 2012 - 16:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը` Հայաստանին տրամադրվող Երրորդ զարգացման քաղաքականության գործառնության եռամյա փաստաթղթի աշխատանքային խմբի ղեկավար Սուլեյման Կուլիբալիի գլխավորությամբ, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: Հանդիպման նպատակն էր քննարկել հայկական կողմի առաջարկությունները, որոնք ՀՀ կառավարությունը որպես առաջնահերթություն է տեսնում և նպատակահարմար է գտնում ներառել բարեփոխումների քաղաքականության հաջորդ ծրագրում: Փոխվարչապետը ողջունելով հյուրին, նշեց, որ կարևոր առաքելությամբ է Հայաստան ժամանել, քանի որ անդրադարձ է կատարվում Հայաստանի և համայնքների համար էական նշանակություն ունեցող հիմնախնդիրների: Ա. Գևորգյանը հատկապես կարևորեց, որ ՀԲ աջակցությամբ իրականացված ծրագրերը ուղղվել են մարզերում, համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանը և ընդգրկել են կենսական նշանակության ոլորտներ: Աշխատանքային խմբի ղեկավար Սուլեյման Կուլիբալին ներկայացրեց ծրագրի հիմնական ուղղությունները` նշելով, որ զարգացման քաղաքականության այս շարքը ևս կօժանդակի ՀՀ կառավարության առաջնահերթ բարեփոխումներին` միտված Հայաստանի մրցունակության բարձրացմանը: Ծրագրում, մասնավորապես`առաջարկվում է օժանդակել Հայաստանին` խթանելու արտահանման աճը, աջակցել հարկային վարչարարության բարեփոխումներին, բիզնես միջավայրի բարելավմանը և օժանդակություն ցուցաբերել` ապահովելու Հայաստանում տարվող սոցիալական քաղաքականության կայունությունը: Հանդիպմանը քննարկվեց բարեփոխումների շարքում խմելու և ոռոգման ջրամատակարարման բարեփոխումները ներառելու հնարավորությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց կատարել ուսումնասիրություն համակարգի պահանջների, կարիքների վերաբերյալ, կատարել վերլուծություն Երևանում և համայնքներում խմելու ջրի սակագնային միասնականացման վերաբերյալ, որից հետո ըստ կարիքների դրանք ներառել Երրորդ զարգացման քաղաքականության գործառնության մեջ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |