Օլիմպիադայի թենիսի մրցաշարի վիճակահանությունը տեղի կունենա հուլիսի 26-ին![]() 18 հուլիսի 2012 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի վիճակահանությունը տեղի կունենա հուլիսի 26-ին, ասվում է Թենիսի միջազգային ֆեդերացիայի կայքում: Միջոցառումը տեղի կունենա Համաանգլիական լաուն թենիսի ակումբի տարածքում՝ Ուիմբլդոնում: Թենիսիստների հայտագրումը հիմնված կլինի ATP и WTA վարկանիշերի վրա հուլիսի 23-ի դրությամբ: Եթե երկու թենիսիստ կամ զույգ ներկայացնում են նույն երկիրը, նրանք կտեղաբաշխվեն մրցաշարային ցանցի տարբեր կեսերում: Եթե նման մարզիկներն ու զույգերը երեքը կլինեն կամ ավելին, նրանք կլինեն ցանցի տարբեր քառորդներում: Օլիմպիադայի շրջանակում թենիսի մրցաշարը կանցնի հուլիսի 28-ից օգոստոսի 5-ը: Մրցումներին կմասնակցեն 64 մարզիկներ 45 երկրներից: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |