Փորձագետները հայտնաբերել են նոր «Մահդի» վիրուսը, որը, հավանաբար, Մերձավոր Արևելքում լրտեսության համար է![]() 18 հուլիսի 2012 - 17:43 AMT PanARMENIAN.Net - ՌԴ և Իսրայելի կիբերանվտանգության մասնագետները հայտարարել են, որ հայտնաբերել են նոր «Մահդի» վիրուսը, որը, հավանաբար, Մերձավոր Արևելքում լրտեսության համար է նախատեսված: Հայտնաբերվել է վարակման 800 դեպք, հիմնականում Իրանի տարածքում, գրում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը: Ինչպես նշում են ռուսական «Կասպերսկու լաբորատորիայի» մասնագետները և իսրայելյան «Սեկյուլերտ»-ի փորձագետները, վիրուսի նպատակն է կանգնեցնել արդյունաբերական ձեռնարկությունների, դեսպանատների, համալսարանների համակարգերը: «Տրոյացին» կարող է տեղեկատվությունը հավաքել և տրամադրել հաքերներին վարակված համակարգիչներից, բացի այդ այն կարող է նաև «ականջ դնել» օգտատերերին: Վիրուսը տարածվում է էլեկտրոնային փոստով, որպես նամակի հավելված: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |