Բուենոս Այրեսում ընդունելություն է տեղի ունեցել հայ դպրոցականների պատվին![]() 18 հուլիսի 2012 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ին Բուենոս Այրեսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առաջնորդարանում տեղի ունեցավ ընդունելություն` Արգենտինայի Մառ դել Պլատա քաղաքում հուլիսի 4-16-ը «b>մաթեմատիկայի միջազգային 53-րդ օլիմպիադային մասնակցած ՀՀ դպրոցականների հավաքականի պատվին: Ձեռնարկին ներկա էին ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը և արգենտինահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Բարձր գնահատելով մեր դպրոցականների մակարդակը` դեսպան Մելիքյանը շնորհավորեց վերջիններիս և հաջողություն մաղթեց իրենց հետագա գործունեության մեջ: Հայաստանի դպրոցականներն արդեն 20 տարի շարունակ մասնակցում են մաթեմատիկայի միջազգային օլիմպիադաներին` ընդհանուր առմամբ արժանանալով 50-ից ավելի մեդալների և գովասանագրերի: Այս տարի նրանց հաջողվել է վաստակել 1 արծաթե և 2 բրոնզե մեդալներ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |