Հայկական «ԲԻԳԱ» ընկերությունը որոշել է զբազղվել ոչ միայն սնկերի, այլ նաև ելակի արտադրությամբ![]() 18 հուլիսի 2012 - 18:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով այցելել է «ԲԻԳԱ» ընկերություն, որը Կոտայքի մարզի Ակունքհամայնքի 9 հա հողատարծքի վրա գործունեություն է ծավալել 2010 թվականից: Նպատակը մեծ պահանջարկ վայելող հատապտուղների` ազնվամորու, մոշի, հաղարջի մշակությանկազմակերպումն է մեզանում: «ԲԻԳԱ» ՍՊԸ-ի տնօրեն Ռաֆիկ Եգանյանը ներկայացրեց այստեղ կիրառվող ագրոտեխնիկական նոր սարքավորումները , մասնավորապես կաթիլային ոռոգման համակարգը ու նրա առավելությունները: Վերջիններս հնարավորություն են տալիս հա-ի միջին բերքատվությունը հասցնել 10-15 տոննայի: Սա բարձր ցուցանիշ է , սակայն իրացման մտահոգություններ տնտեսությունում չունեն, որովհետև ըստ տնօրենի, իրենց ողջ արտադրանքնարդեն կայուն սպառող ու հասցեատեր ունի` Արաբական Միացյալ Էմիրությունները: 2013 թվականին նախատեսվում է կազմակերպել նաև ելակի մշակություն, որին կհատկացվի 2հա տարածք: Այստեղ նույնպես հա-ի միջին բերքատվությունը բարձր կլինի` շուրջ 50 տոննա: Հատապտղից բացի ընկերությունը փակ գրունատային պայմաններում զբաղվում է նաև սնկի և բանջարենի առանձին տեսակների արտադրությամբ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |