Սիվիլիթասի և Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է![]() 18 հուլիսի 2012 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Շարունակվում է Սիվիլիթաս հիմնադրամի և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող` ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են Սիվիլիթաս հիմնադրամի մամուլի ծառայությունից, հուլիսի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը հարցաքննությանն է հրավիրել Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի անդամ Կարինե Հարությունյանին: Հուլիսի 18-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը հրաման է ստորագրել, ըստ որի՝ ստուգումները Հիմնադրամում երկարաձգվում են «10 անընդմեջ աշխատանքային օրով»: Սիվիլիթաս հիմնադրամում Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումներ են անցկացնում ս/թ հունիսի 28-ից, և այդ ստուգումների՝ օրենքով նախատեսված ժամկետը լրանում է հուլիսի 18-ին: Օրենքով նախատեսված կարգով՝ Պետական եկամուտների կոմիտեն իրավունք ունի ևս 10 օրով երկարաձգել ստուգումների ժամկետը: ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը հարուցված քրեական գործին առչնվող հավելյալ փաստաթղթեր է պահանջել Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանից: Ազգային անվտանգության ծառայությունը մերժել է Վարդան Օսկանյանի՝ իրեն առնչվող քրեական գործի վերաբերյալ փաստաթղթերը հրապարակելու դիմումը՝ նշելով, որ «դիմումին հնարավոր կլինի անդրադառնալ դեպքի վերաբերյալ մանրամասն ցուցմունքներ տալու դեպքում»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |