Ընտրություններն Արցախում վկայում են, որ ԼՂՀ-ն պատրաստ է միանալ անկախ պետութւունների ընկերակցությանը![]() 18 հուլիսի 2012 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Ընտրություններն Արցախում վկայում են, որ ԼՂՀ ժողովուրդն, 1991թ. իրացնելով իր ինքնորոշման իրավունքը, պատրաստ է միանալ անկախ պետութւունների ընկերակցությանը: Այդ մասին հայտարարել է Կանադայի Հայ Դատի հանձնախմբի նախագահա Հրայր Բասմաջյանը՝ մեկնաբանելով ներկա և նախորդ ընտրություններն Արցախում, որոնք արտացոլում են Ղարաբաղի ժողովրդի ժողովրդավարական կամքը՝ ընտրել սեփական ղեկավարներին և ազատ լինել Ադրբեջանի հակահայ ռեժիմից: Ինչպես ասվում է Կանադայի Հայ Դատի հանձնախմբի հաղորդագրության մեջ, չնայած Ադրբեջանի իշխանությունների ճնշմանը, Կանադայի խորհրդարանի անդամ Ջիմ Կարիգիաննիսը մասնակցում է ԼՂՀ ընտրություններին որպես դիտորդ: Ընդհանուր առմամբ ԼՂՀ տարածքում բացվել է 274 ընտրատեղամաս, 1-ը Երևանում ԼՂՀ ներկայացուցչությունում: Արցախի նախագահի պաշտոնի համար առաջադրվել են գործող նախագահ Բակո Սահակյանը, Արցախի ԱԺ պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար Վիտալի Բալասանյանը և Հայաստանի ագրարային համալսարանի Ստեփանակերտի բաժանմունքի պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |