Նարեկացի արվեստի միությունում տեղի է ունեցել կիթառահար Լիլիթ Մարդիյանի մենահամերգը

Նարեկացի արվեստի միությունում տեղի է ունեցել կիթառահար Լիլիթ  Մարդիյանի մենահամերգը

PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ին Նարեկացի արվեստի միությունում տեղի է ունեցել կիթառահար Լիլիթ Մարդիյանի մենահամերգը, հայտնում է միության մամլո ծառայությունը: Ծրագրում հնչեցին Ֆերնանդո Սորի, Խոակին Ռոդրիգոյի, Ագուստին Բարրիոս-Մանգորեի, Մանուել Մարիա Պոնսեի, Իսահակ Ալբենիսի, Ֆրանցիսկո Տառռեգայի, Էդուարդ Միրզոյանի ստեղծագործությունները, նվագակցում` Լինա Հայրապետյանը:

Համերգի ընթացքում տեղի ունեցավ նաև հայ երիտասարդ կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանի ստեղծագործություններից մեկի պրեմիերան: Սա հեղինակի կիթառի համար գրած առաջին ստեղծագործությունն է:

«Լիլիթին տարիներ է, ինչ ճանաչում եմ: Նա ինձ իր ձայնասկավառակը նվիրեց, որից հետո ես մտա նրա կատարողական աշխարհ, ու մտահղացում առաջացավ նրան իմ ստեղծագործությունը նվիրել, որը գրված է հենց կիթառի համար»,-ասել է Շահրիմանյանը: Նրա խոսքերով հայ կոմպոզիտորների կողմից կիթառի համար գրված ստեղծագործություններ գրեթե չկան:

Համերգի վերջում Լիլիթն իր շնորհակալությունը հայտնեց միությանը ջերմ ընդունելության համար:

ՆԱՄ նախագահ Նարեկ Հարթունյանը նշեց, որ խորը հիացմունքով լսեց նրա կատարումները: Նա Լիլիթին ՆԱՄ խորհրդանշական նվերները հանձնեց՝ հայտնելով, որ Նարեկացի արվեստի միությունում միշտ ուրախ են տեսնելու նրա նման տաղանդավոր երիտասարդների:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---