PanARMENIAN Photo-ն մասնագիտական նոր հեռանկարների բացահայտման համար արժանացել է ԵՄԱ ամենամյա մրցանակի![]() PanARMENIAN.Net - PanARMENIAN Photo գործակալությունն արժանացել է Երևանյան մամլո ակումբի ամենամյա մրցանակին` 2011-2012թթ ընթացքում նոր մասնագիտական հեռանկարների բացհայտման համար: Կյանքից անժամանակ հեռացած Ռուբեն Մանգասարյանի` հայտնի ֆոտոլրագրողի, ԵՄԱ ղեկավարներից մեկի, անվան մրցանակը շնորհել է նրա եղբայրը` «Պատկեր» ֆոտոգործակալության տնօրեն Տիգրան Մանգասարյանը: Ինչպես նաև ԶԼՄ-ների հետ համագործակցությունում ցուցաբերած ակտիվ քաղաքացիական դիրքրոշման համար, հատուկ մրցանակ է շնորհվել Կառլեն Քալաշյանին: «ԱՐՄՆՅՈՒՍ» հեռուստաընկերությունը մրցանակի արժանացավ հաջողված վերակերպավորման (ռեբրենդինգի) համար: Մրցանակը հանձնեց Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը: «ՌԱԴԻՈ ԵՐԵՎԱՆ FM 102.0» ռադիոկայանը մրցանակ ստացավ երաժշտական-տեղեկատվական ձևաչափի արդյունավետ կիրառման համար: Մրցանակը հանձնեց «Deutsche Welle» (Գերմանական ալիք) ռադիոկայանի հայաստանյան թղթակից Արշավիր Գազազյանը: ԵՄԱ մրցանակը սահմանվել է 1998թ և հատկացվում է Հայաստանի լավագույն լրագրողներին, ԶԼՄ-ներին և մեդիա կազմակերպություններին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |