Այժմ YouTube-ում կա տեսագրություններում մարդկանց դեմքն աղավաղող գործիք

Այժմ YouTube-ում կա տեսագրություններում մարդկանց դեմքն աղավաղող գործիք

PanARMENIAN.Net - YouTube-ը ներկայացրել է տեսագրություններում մարդկանց դեմքն ավտոմատ կերպով աղավաղող գործիք: Այս մասին հաղորդվում է ծառայության պաշտոնական բլոգում:

«Աղավաղում» գործառույթը կարող է չգործել, եթե մարդիկ չեն նայում խցիկին, նկարահանումն իրականացվել է մթության մեջ կամ տեսահոլովակը ցածրորակ է, նախազգուշացնում են մշակողները:

YouTube-ի ներկայացուցիչները նշում են, որ նոր գործիքը թույլ կտա հոլովակի հերոսների պահպանել անանունությունը: Դա կարող է կիրառվել, օրինակ, փողոցային բողոքի ակցիաների ժամանակ` ակտիվիստների դեմքերը թաքցնելու համար, հաղորդում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---