Ռուբեն Մուլկիջանյանը նշանակվել է Մոսկվայի ճարտարապետության կոմիտեի նախագահի պաշտոնակատար

Ռուբեն Մուլկիջանյանը նշանակվել է Մոսկվայի ճարտարապետության կոմիտեի նախագահի պաշտոնակատար

PanARMENIAN.Net - Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը պաշտոնապես Մոսկվայի ճարտարապետության կոմիտեի նախագահի պաշտոնակատար է նշանակել Ալեքսանդր Կուզմինի տեղակալ Ռուբեն Մուլկիջանյանին: Այդ մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստին»:

Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Մոսկվայի ճարտարապետության կոմիտեի նախագահ Ալեքսանդր Կուզմինը հեռանում է պաշտոնից արձակուրդից հետո: Այդ մասին Մոսկվայի ճարտարապետների միության նախագահ Նիկոլայ Շումակովը հայտնեց «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---