«Ժողովուրդ». Ծառուկյանի թիկնազորի պետին հարցաքննության են հրավիրում, բայց նա չի գնում![]() 19 հուլիսի 2012 - 09:52 AMT PanARMENIAN.Net - Օրաթերթը գրում է, որ լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ` ՀՀ ոստիկանությունը մի քանի օր է` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին հրավիրում է հարցաքննության, սակայն նա չի գնում: Ըստ այդ տեղեկությունների` Բաբայանը Ծառուկյանի մյուս թիկնապահների հետ միասին ժամանակին մարդ է ծեծել, իսկ 2008 թ. նախագահական ընտրություններում ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Լարիսա Թորոսյանին ծեծել և ձեռնաշղթաներով տարել է Աբովյանի աղբավայր, նետել այնտեղ, ինչից հետո Թորոսյանը հիվանդություն է ձեռք բերել: Թերթի հարցին Բաբայանը պատասխանել է. «Սուտ է, ինձ ոչ ոք ոչ մի տեղ չի հրավիրել: Ես ընդհանրապես ոչ մի ծեծի հետ կապ չունեմ: Չեմ հասկանում, թե ինչի մասին է խոսքը: Եթե նման բան լիներ, կալանավորված կլինեի: Ամեն ինչ սուտ է»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |