«Ժողովուրդ». Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել է պտղատու այգու տարածքում ֆուտբոլի դաշտ կառուցել![]() 19 հուլիսի 2012 - 10:11 AMT PanARMENIAN.Net - Ինչպես արդեն թերթը տեղեկացրել էր, Երևանի քաղաքապետարանը Նարագավիթ թաղամասին հարող տարածքում 10 հա մակերեսով հողամաս է հատկացրել ֆուտբոլի մարզադաշտ կառուցելու նպատակով: Բնակիչները բազմիցս բողոքել են, որ իրենց պտղատու այգիները կանգնած են ոչնչացման եզրին: Երեկ ՀՖՖ մամլո խոսնակ Արայիկ Մանուկյանը թերթին հայտնել է, որ Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել է այդ տարածքում մարզադաշտ կառուցելու գաղափարից: Ըստ նրա, չի կարելի պտղատու ծառերը կտրել, և անմշակ հողատարածք տրամադրելու դեպքում պատրաստ են մարզադաշտ կառուցել: Թերթը գրում է, որ անհասկանալի է մնում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նման «կույր» որոշում կայացնելու պատճառը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |