41  19.07.12 - Ընտրությունների ընթացքը Արցախում

Արցախում ընթացող ընտրություններում արդեն քվեարկել է Վիտալի Բալասանյանը

Արցախում ընթացող ընտրություններում արդեն քվեարկել է Վիտալի Բալասանյանը

PanARMENIAN.Net - Առավոտյան ժամը 10-ին ԼՂՀ Ասկերանի Մշակույթի տանը քվեարկել է ԼՂՀ նախագահության թեկնածու Վիտալի Բալասանյանը:

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ քվեարկել է Արցախի ապագայի համար: «Մեր գլխավոր խնդիրն է ուժեղ և միավորված Հայաստանի ստեղծումը: Եթե ես հաղթեմ ընտրություններում, ես կլինեմ բոլոր արցախցիների նախագահը և չեմ հետապնդի նրանց, ով ժամանակին հետապնդել է ինձ»,-ասել է նա:

Արցախի նախագահի պաշտոնին հավակնում են ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, Արցախի ԱԺ պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախագահ Վիտալի Բալասանյանը և Հայաստանի ագրարային համալսարանի Ստեփանակերտի բաժանմունքի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը: Ըստ ԿԸՀ տվյալների, քվեարկողների թիվը կազմում է 98 հազար 909 մարդ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---