Այսօր` ժամը 11.00-ից մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը:
Իսկ 10.30-ից կառավարության առջև սովորության համաձայն արդեն հավաքվել էին «բողոքողները»: Այս պահին «Հայազն» միության նախաձեռնությամբ կառավարության մոտ արդեն հավաքվել են տասնյակ քաղաքացիներ: Կառավարության նիստի ավարտին պես նրանք պատրաստվում են շարժվել դեպի սփյուռքի և ԱԳ նախարարություններ, որ նախարարներին հանձնեն նամակ, որտեղ պահանջում են պատշաճ կերպով լուծել սիրիահայերի հայրենադաձության հարցը: Մասնակիցներին միացել են նաև Սիրիայից եկած հայ երիտասարդներ:
Երբ մասնակիցներն արդեն պատրաստվում էին շարժվել ԱԳՆ-ի ուղղությամբ` կառավարության շենք անսպասելի ներխուժեցին սևազգսետ մայրերը: Նրանք հանդիպում են պահանջում վարչապետի հետ: Մայրերը պահանջում են պատժել խաղաղ պայմաններում բանակում զոհված իրենց զավակների մահվան համար մեղավորներին և արդար դատավարություն անցկացնել: Այս պահին ոստիկանները փորձում են, բայց չեն կարողանում նրանց շենքից դուրս հանել: