ՀՀ կառավարությունը «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ընկերությանը տրամադրել է հարկային արտոնություններ

ՀՀ կառավարությունը «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ընկերությանը տրամադրել է հարկային արտոնություններ

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հուլիսի 19-ին կայացած նիստի ժամանակ որոշում է կայացրել «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ընկերությանը թույլ տալ ներդրումային ծրագրի շրջանակներում 3 տարի ժամկետով հետաձգել ԱԱՀ վճարումները:

Ինչպես հաղորդել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ընկերությունն արդեն 6 մլրդ դրամ է ներդրել` նպատակ ունենալով ընդլայնել արտադրական հնարավորությունները: Նա նաև հավելել է, որ «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ»-ը նոր ծրագրի շրջանակներում կձեռքբերի 2.4 մլրդ դրամ արժողությամբ ժամանակակից սարքավորումներ, ինչի արդյունքում աշխատատեղերի թիվը կհասնի 150-ի, միջին աշխատավարձը` 135 հազար դրամի:

Այս առնչությամբ Տիգրան Սարգսյանը կարևորություն է տվել նրան, որ գինեգործության ոլորտի ծրագրեն ուղղված լինեն արտահանմանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---