Բակո Սահակյան. Ես քվեարկել եմ հզոր պետության օգտին![]() ![]() PanARMENIAN.Net - ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը քվեարկել է Արցախում ընթացող նախագահական ընտրություններում Ստեփանակերտի թիվ 5 դպրոցում: «Ես հիանալի տրամադրություն ունեմ և քվեարկել եմ հզոր պետության օգտին: Եթե ժողովուրդն ինձ ընտրի, ես կշարունակեմ կառուցել անվտանգ ու զարգացած Արցախ: Մեր ժողովուրդը մեծ համախմբվածություն ցուցաբերեց և դա ապացուցում է, որ մենք զարգացման ճիշտ ուղու վրա ենք»,-ասել է Սահակյանը լրագրողներին: Նա նաև նշել է, որ ժողովուրդն ինքն է կատարում իր ընտրությունը և ուղղակի հարկավոր է մի փոքր սպասել մինչ քվեների հաշվարկը: Բակո Սահակյանը նշել է, որ ԼՂՀ ԶԼՄ-ները մշտապես նպաստել են ազատ և ժողովրդավարական Արցախի կայացմանը և հույս է հայտնել, որ հետագայում ևս այդպես կլինի: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |