Հայաստանն ու ԱՄԷ-ն ընդլայնում են համագործակցությունն անվտանգության ոլորտում

Հայաստանն ու ԱՄԷ-ն ընդլայնում են համագործակցությունն անվտանգության ոլորտում

PanARMENIAN.Net - Կառավարությունը հուլիսի 19-ի նիստում որոշում է կայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև անվտանգության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին:

Ինչպես նշել է Հայաստանի փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, փաստաթուղթը ենթադրում է, որ երկրները կհամագործակցեն հանցավորության դեմ պայքարում սահմաններին կանխարգելիչ միջոցների կիրառման հարցում, ինչպես նաև փորձ ու տեղեկատվություն կփոխանակեն:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---