Հենրիխ Մխիթարյան. Եթե հնարավորություն լիներ, կցանկանայի խաղալ նաև Իսպանիայում և Անգլիայում

Հենրիխ Մխիթարյան. Եթե հնարավորություն լիներ, կցանկանայի խաղալ նաև Իսպանիայում և Անգլիայում

PanARMENIAN.Net - «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ շատ ուրախ է իր թիմին օգուտ բերելու համար: Ուկրաինայի առաջնության առաջին տուրում Մխիթարյանը 2 գնդակ է խփել «Արսենալի» դարպասներին և գոլային փոխանցում կատարել: «Մենք շատ լրջորեն էինք պատրաստվում այս հանդիպմանը, պարզել էինք նրանց թույլ կողմերն ու օգտվել դրանցից: Անձամբ ինձ համար, անհատական ցուցանիշները որևէ հատուկ նշանակություն չունեն: Գլխավորը թիմի արդյունքն է»,-հայ կիսապաշտպանի խոսքը հաղորդում է sport-express.ua-ն:

Մխիթարյանը կարծում է, որ «Շախտյորը» անընդհատ առաջընթաց է գրանցում և խաղից խաղ փորձում է ավելի լավ խաղալ և ավելի որակյալ ֆուտբոլ ցուցադրել:

«Եթե հնարավորություն լիներ, ապա ես, բացի Ուկրաինայի առաջնությունից, հաճույքով կխաղայի նաև Իսպանիայի և Անգլիայի առաջնություններում: Սակայն ես չեմ հուսահատվում, Ուկրաինայում ևս ուժեղ առաջնություն է, իսկ եվրոպական գրանդերի դեմ, մենք կխաղանք Չեմպիոնների լիգայում»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---