Հուլիսի 21-ին և 22-ին Վահան Տերյանի ծննդավայրում կանցկացվեն «Տերյանական պոեզիայի օրերը»

Հուլիսի 21-ին և 22-ին Վահան Տերյանի ծննդավայրում կանցկացվեն «Տերյանական պոեզիայի օրերը»

PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հուլիսի 21-ին և 22-ին Վահան Տերյանի հայրենի գյուղում` Ախալքալաքի Գանձայում, կմասնակցի ավանդական դարձած «Տերյանական պոեզիայի օրեր» միջոցառմանը:

Ինչպես հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը, հանդիսությանը Հայաստանից կմասնակցեն «Կարին» ավանդական երգի և պարի համույթը (գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյան), գրողներ, գրականագետներ, «Վահան Տերյան մշակութային կենտրոնը»:

Հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանին նվիրված ավանդական տոնակատարությունը շուտով կբոլորի իր կես դարը: Այն անչափ կարևոր է ոչ միայն տերյանական պոեզիան անմար պահելու, այլև ջավախահայության հայապահպանության գործում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---