«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի յուրաքանչյուր երրորդ հաճախորդն օգտվում է բանկային քարտից![]() 19 հուլիսի 2012 - 13:17 AMT PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հաճախորդների միջև անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքում պարզվեց, որ բանկի 44% հաճախորդներն ունեն բանկային քարտ, հայտնում է բանկի մամլո ծառայությունը: Ընդ որում` յուրաքանչյուր 8-րդ հարցվողի մոտ առկա էր երկուսից ավելի պլաստիկ քարտ, իսկ բանկի հաճախորդների 7%-ի մոտ`3 քարտ: Հարցման մասնակիցները հիմնականում 25-30 տարեկան երիտասարդներ են: Տվյալ կոնտինգենտը օգտվում է նաև վիրտուալ դրամական միջոցներից: Բանկոմատների միջոցով հիմնականում կատարվում են կոմունալ վճարումներ, ինտերնետի և հեռախոսի վճարներ, դրամական փոխանցումներ: Յուրաքանչյուր երկրորդ հարցվողը պատասխանել է, որ գնումների դիմաց վճարում է քարտով, սակայն`ոչ հաճախակի: 75%-ը խոստովանեց, որ քարտը նրանց հարկավոր է հիմնականում բանկոմատներից կանխիկ գումար ստանալու համար: Դա պայմանավորված է նրանով, որ հանրապետության մի շարք առևտրի և սպասարկման կետեր դեռ չեն կարող ընդունել քարտային վճարումներ: 2012թ. առաջին կիսամյակի արդյունքներով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ կողմից թողարկված միջազգային քարտերի քանակը կազմել է 100 271` 2011թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 19,55%-ով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |