ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆՇԱՆԱԿԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրամանագիր է ստորագրել Գորիկ Հակոբյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին` ազատելով նրան Կառավարությանն առընթեր ԱԱԾ փոխտնօրենի պաշտոնից: Ինչպես հաղորդել են նախագահի մամլո ծառայությունում, Ռ.Քոչարյանը այսօր ԱԱԾ ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Գորիկ Հակոբյանին: Նշենք, որ Գ.Հակոբյանը 1970 թվականից աշխատում է պետանվտանգության համակարգում` զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---