Ոստիկանությունը մեղադրանք է ներկայացրել Սերոբ Բոզոյանին` մայիսի 4-ին փուչիկների պայթյունի գործով

Ոստիկանությունը մեղադրանք է ներկայացրել Սերոբ Բոզոյանին` մայիսի 4-ին փուչիկների պայթյունի գործով

PanARMENIAN.Net - Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը հուլիսի 18-ին մեղադրանք է առաջադրվել Սերոբ Բոզոյանին` մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունի գործով:

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունը, Սերոբ Բոզոյանին (փուչիկները լիցքավորած անձին) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը) 2-րդ մասով (նույն արարքը, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը): Համաձայն ՀՀ ՔՕ, այս հանցագործությունը պատժվում է նվազագույն աշխատավարձի 300 -կամ 500-ակի տուգանքով, կամ 2 տարուց ոչ ավել ուղղիչ աշխատանքներով, կամ 5 տարուց ոչ ավել ազատազրկմամբ:

Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---