Վանաձորում վրաերթի հետևանքով 58-ամյա բնակիչ է մահացել

Վանաձորում վրաերթի հետևանքով 58-ամյա բնակիչ է մահացել

PanARMENIAN.Net - Շտապօգնության կայանից ոստիկանության Վանաձորի բաժնում երեկ` հուլիսի 18-ին, ժամը 21.30-ին, հաղորդում է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 72 շենքի մոտ վրաերթի հետևանքով մահացել է Վանաձորի բնակիչ, 58-ամյա Ավթանդիլ Կիրակոսյանը:

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը, պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.15-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը նշված վայրում վրաերթի է ենթարկել Կիրակոսյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---