41  19.07.12 - Ընտրությունների ընթացքը Արցախում

Դիտորդները ԼՂՀ-ում են հայտարարելու համար միջազգային հանրությանը, որ Արցախը ժողովրդավարական երկիր է

Դիտորդները ԼՂՀ-ում են հայտարարելու համար միջազգային հանրությանը, որ Արցախը ժողովրդավարական երկիր է

PanARMENIAN.Net - Պրոֆեսիոնալ նախապատրաստման տեսակետից ոչ մի դիտողություն ԼՂՀ_ում ընթացող նախագահական ընտրությունների վերաբերյալ չկա, ամեն ինչ շատ լավ է արված: Այս մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել Լեհաստանից ժամանած դիտորդը, Քաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի տնօրեն Մատեուշ Պիսկորսկին: «Միակ սխալը Ընտրությունների մասին օրենքի որոշ անհամապատասխանությունն է ԸՕ-ին: Օրինակ, ԸՕ-ում ասվում է, որ դրոշմները քվեատուփերի վրա պարտադիր են, իսկ օրենքում ասվում է, որ պարտադիր չեն: Սակայն, դա այնքան աննշան չհամընկնում է, որ ամենևին չի կարող ազդել ընտրությունների արդյունքի վրա: Մթնոլորտն ընդհանուր առմամբ շատ խաղաղ է, բարյացակամ, ընթացքին հետևում են թեկնածուների վստահված անձինք ու դիտորդները»,-ասել է Պիսկորսկին:

Նա նաև նշել է, որ դիտորդների առաքելությունը ժամանել է Լեռնային Ղարաբաղ հայտարարելու համար միջազգային հանրությանը՝ ԼՂՀ-ն ժողովրդավարական պետություն է, այստեղ կա պետական իշխանություն և Արցախը նորմալ ժողովրդավարական պետություն է, ինչպես ցանկացած եվրոպական պետություն:

Արցախի նախագահի պաշտոնին հավակնում են ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, Արցախի ԱԺ պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախագահ Վիտալի Բալասանյանը և Հայաստանի ագրարային համալսարանի Ստեփանակերտի բաժանմունքի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը: Ըստ ԿԸՀ տվյալների, քվեարկողների թիվը կազմում է 98 հազար 909 մարդ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---