2012 թ. առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 1 018.762 մլն քմ ռուսական գազ![]() 19 հուլիսի 2012 - 18:28 AMT PanARMENIAN.Net - 2012 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ 22,37%-ով ավելացել են ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 1 018.762 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 844.380 մլն խ.մ, ինչը 14,74%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից, հաղորդում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մամլո ծառայությունը: Նախորդ տարվա համեմատ 13,39%-ով ավելացել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 334.195 մլն խ.մ: 19,5%-ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով շուրջ 187 մլն խ.մ: Ավելացել են գազի սպառման ծավալները 43%-ով էներգետիկայի եւ 12,85%-ով՝ արդյունաբերության ոլորտների կողմից՝ կազմելով համապատասխանաբար 100.279 եւ 119.222 մլն խ.մ: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում մի փոքր ինչ նվազել է սպառումը այլ սպառողների կողմից՝ կազմելով 103.700 մլն խ.մ նախորդ տարվա 108.950 մլն խորանարդի դիմաց: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |