Կաթողիկոսն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությունը

Կաթողիկոսն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությունը

PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերային:

Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լրատվական ծառայությունից, հանդիպմանը Կաթողիկոսը դեսպանին մաղթել է արդյունավետ առաքելություն Հայաստանում, ապա անդրադարձ է կատարել երկու երկրների միջև առկա համագործակցությանը:

Այնուհետև Կաթողիկոսն անդրադարձել է Արգենտինայի հայ համայնքի դերակատարությանը երկրի կյանքին` նշելով, որ արգենտինահայ համայնքը Սփյուռքի լավագույնս կազմակերպված հզոր համայնքներից է և սիրված ու հարգված է երկրում:

Արգենտինայի դեսպանը վստահեցրել է, որ պիտի ջանա նպաստել երկու երկրների ու երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---