17:00-ի դրությամբ Արցախում նախագահական ընտրություններին արդեն քվեարկել է ընտրողների 63 տոկոսը 19 հուլիսի 2012 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 19-ին ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը հրապարակել է ԼՂՀ ԿԸՀ հաղորդագրությունը ԼՂՀ 2012թ. նախագահական ընտրություններում քվեարկության ընթացքի մասին` ժամը 17:00-ի դրությամբ: Ըստ հաղորդագրության, այդ պահի դրությամբ քվեարկել է ընտրողների ընդհանուր թվի 63,24 տոկոսը կամ 62765 ընտրող: Ստորև ներկայացվում են ԼՂՀ ԿԸՀ հրապարակած տվյալները քվեարկության ընթացքի մասին: Ստեփանակերտում արդեն քվեարկել է 21168 մարդ, կամ ընտրողների 57.79 տոկոսը, Ասկերանի շրջանում՝ 8377 մարդ, կամ ընտրողների 71.95 տոկոսը, Հադրութի շրջանում՝ 6392 մարդ, կամ 73.90 տոկոսը, Մարտակերտի շրջանում՝ 8968 ընտրող կամ ընտրողների 67.87 տոկոսը, Մարտունու շրջանում՝ 9899 ընտրող, կամ 57.60 տոկոսը, Շահումյանի շրջանում 1408 մարդ կամ 78.75տոկոսը, Շուշիի շրջանում 2352 մարդ կամ 65.10 տոկոսը, Քաշաթաղի շրջանում՝ 3803 մարդ, կամ 62.65 տոկոսը: Երևանում ընտրություններին մասնակցել է 398 ընտրող, կամ ընտրողների 86.71 տոկոսը: Արցախի նախագահի պաշտոնին հավակնում են ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, Արցախի ԱԺ պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախագահ Վիտալի Բալասանյանը և Հայաստանի ագրարային համալսարանի Ստեփանակերտի բաժանմունքի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը: Ըստ ԿԸՀ տվյալների, քվեարկողների թիվը կազմում է 98 հազար 909 մարդ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով |