Ջոնաթան Էյվս. Հույս ունեմ, որ հայ մարզիկները Լոնդոնում լավ ելույթ կունենան և կնվաճեն ոսկե մեդալներ![]() 19 հուլիսի 2012 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերի մեկնարկից 9 օր առաջ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը հանդիպեց մի քանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որոնց թվում էին նաև PanARMENIAN.Net ի լրագրողները: «Հուլիսի 27-ին` Օլիմպիական խաղերի բացման օրը, Երևանի Սիրահարների այգում միջոցառում ենք կազմակերպելու, որին կարող են ներկա լինել բոլոր ցանկացողները: Կփորձենք այնպես անել, որ բոլորն էլ ուրախանան: Հուլիսի 28-ին ես Երևանի ծննդատներից մեկում հուշանվերներ կհանձնեմ այն երեխային, ով ծնվել է խաղերի բացման ժամին: Իսկ մեկ օր անց նմանատիպ նվերներ կհանձնեմ Կապանի հիվանդանոցում, որի մանկական բաժինը վերանորոգվել է անգլիացի բիզնեսմենի կողմից»,- ասաց դեսպանը: Ջոնաթան Էյվսը նաև նշեց, որ խաղերի ընթացքում «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հետ անցկացնելու են սեղանի թենիսի մրցաշար: Նա պատմեց, որ երկու շաբաթ առաջ է եղել Լոնդոնում, և այնտեղ տիրում է աներևակայելի մթնոլորտ: «Մենք շատ ենք կարևորում նաև Պարալիմպիական խաղերը: Կարող եմ ասել, որ Մեծ Բրիտանիան շատ երկրների հետ համեմատած առաջատար է Պարալիմպիական մարզաձևերին ցուցաբերվող ուշադրությամբ: Օլիմպիական խաղերը մեծ հնարավորություն կտան ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռել Լոնդոնի վրա, ինչպես նաև հարստացնել մեր երկրի տնտեսությունը»,- ընդգծեց նա: Էյվսը հույս հայտնեց, որ հայ մարզիկները Լոնդոնում լավ ելույթ կունենան և կնվաճեն ոսկե մեդալներ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |