Մադրիդում բողոքի ակցիայի ժամանակ 6 մարդ վիրավորվել է, ևս 7-ը՝ ձերբակալվել![]() 20 հուլիսի 2012 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Առնվազն 6 մարդ վիրավորվել է Մադրիդում անկարգությունների արդյունքում: Անկարգություններով են ավարտվել համազգային բողոքի ակցիաները կառավարության քաղաքականության դեմ: Այդ մասին հայտնում է Բի-բի-սի հեռուստաընկերությունը՝ տեղական իշխանությունների վրա հղումով: Խաղաղեցնելու համար ապստամբած ցուցարարներին, որոնք սկսել են հրկիզել աղբարկղերը, ոստիկանությունը ստիպված է եղել ռետինե փամփուշետներ կիրառել: Յոթ մարդ ձերբակալվել է: Հինգշաբթի երեկոյան հարյուր հազարավոր մարդիկ են Իսպանիայի տարբեր քաղաքներում դուրս եկել բողոքի ակցիայի բյուջետային պակասուրդի կրճատմանն ուղղված միջոցների փաթեթի դեմ: Ըստ կառավարության այդ միջոցները թույլ կտան մոտ 3,5 մլրդ եվրո կրճատել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |