Վրաստանը հայտարարել է, որ չի ճանաչում Արցախում կայացած ընտրությունները![]() 20 հուլիսի 2012 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը հայտարարել է, որ չի ճանաչում Արցախում կայացած ընտրությունները: «Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ «միանշանակ սատարում է Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված «նախագահական ընտրությունները»,,-ասվում է փաստաթղթում, որ զետեղված է Վրաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում: Հայտարարության մեջ ասվում է, որ Վրաստանի ԱԳՆ-ն «անհրաժեշտ է համարում ակտիվացնել միջազգային հանրության ջանքերը հանգուցալուծելու համար ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կողմերի միջև կառուցողական երկխոսության միջոցով»: Ըստ նախնական տվյալների ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը հաղթել է ընտրություններում՝ հավաքելով 47 085 քվե կամ 66,7 տոկոսը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |